«Իմեդի» հեռուստաընկերությունը անվտանգության նկատառումներով որոշում է կայացրել բողոքի ցույցի վայրից դուրս բերել նկարահանող խմբերը
«Իմեդի» հեռուստաընկերությունը որոշում է կայացրել անվտանգության նկատառումներով բողոքի ցույցի վայրից դուրս բերել նկարահանող խմբերը, քանի որ տեղում աշխատելն անհնար է դարձել։ Այս մասին տեղեկությունը տարածում է հեռուստաընկերությունը։
Նրանց փոխանցմամբ, վնասվել է «Իմեդի»-ի տեխնիկան, բառացի ծանր վիրավորել են լրագրողներին։
«Մեգի Նարսավիձեի ու նրա հետ աշխատող օպերատորի վրա ջուր են ցողել, թույլ չեն տվել աշխատել և քանի որ ֆիզիկական վնասվածքի վտանգ կար, «Իմեդին» որոշում է կայացրել նկարահանող խմբերը դուրս բերել ակցիայից։
Բողոքի մասնակիցներն ագրեսիա են ցուցաբերում ոչ միայն այնտեղ աշխատող խմբերի նկատմամբ, այլեւ նրանց կողմից վիրավորական բացականչություններ են լսվում հեռուստաընկերության արդեն մահացած հիմնադիր Բադրի Պատարկացիշվիլիի հասցեին»,- նշված է «Իմեդի»-ի տեղեկության մեջ։