«Իմեդի» հեռուստաընկերություն անօրեն ներխուժելու փաստով պատասխանատվության է ենթարկվել Էրեկլե Կոդուան
«Իմեդի» հեռուստաընկերություն անօրեն ներխուժելու փաստով պատասխանատվության է ենթարկվել Էրեկլե Կոդուան

Վրաստանի դատախազությունն անցկացված հետաքննության արդյունքում, 2007 թվականի նոյեմբերի 7-ին «Իմեդի» հեռուստաընկերություն անօրեն ներխուժելու և աշխատակիցների վրա հարձակում գործելու փաստով, ներքին գործերի նախարարության հատուկ օպերատիվ դեպարտամենտի նախկին տնօրեն Էրեկլե Կոդուան ծառայողական իրավասությունների բռնությամբ չարաշահման մեղադրանքով, ենթարկվել է քրեական պատասխանատվության:

Այս մասին հայտարարել են դատախազությունում անցկացված ճեպազրույցին:

«Հեռուստաընկերությունը բռնի ուժով ցրելու արդյունքում տուժել է 13 անձ, այդ թվում մեծ մասը «Իմեդի»-ի լրագրողներ: Տեխնիկական միջոցների և գույքի ոչնչացման, վնասման հետևանքով եղած նյութական վնասը կազմել է 3 158 307 լարի»,- հայտարարում են դատախազությունում: