Իմ ուկրաինացի գործընկերոջ հետ հանդիպման հիմնական հարցերից մեկը մեր ձգտումն էր դեպի Եվրամիություն
Իմ ուկրաինացի գործընկերոջ հետ հանդիպման հիմնական հարցերից մեկը մեր ձգտումն էր դեպի Եվրամիություն

Մեր հանդիպման հիմնական հարցերից մեկը մեր ձգտումն էր դեպի Եվրամիություն, – ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ համատեղ ճեպազրույցում:

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, հանդիպմանը քննարկվել են նաև Վրաստանի ու Ուկրաինայի ՆԱՏՕ-ին ինտեգրման հարցերը:

«Մեր հանդիպման հիմնական հարցերից մեկը մեր ձգտումն էր դեպի Եվրամիություն: Իհարկե, երկու երկրներն էլ հստակ կազմավորված են Եվրամիության անդամ դառնալու համար, և մենք, բնականաբար, շատ ենք խոսել այս հարցի շուրջ: Ինչպես գիտեք, այս տարվա մայիսի 17-ին Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան հուշագիր ստորագրեցին «Ասոցացված եռյակի» ստեղծման վերաբերյալ, որը շատ կարևոր քաղաքական հայտ է: Մենք քննարկեցինք նաև Վրաստանի և Ուկրաինայի ինտեգրումը ՆԱՏՕ-ին: Երկու երկրներն էլ շատ մոտիվացված են շատ շուտ դառնալու ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ: Ինչպես գիտեք, Բուխարեստի գագաթնաժողովում դաշնակիցները որոշեցին, որ Վրաստանը և Ուկրաինան կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, և տարիների ընթացքում մեր երկրները զգալի առաջընթաց են գրանցել այս ճանապարհին», – ասաց վարչապետը: