Իմ կողմից ճիշտ չի լինի, ընտրություններից երկու օր առաջ անել գնահատականներ, երբ սահմանափակված է ԱՄՆ-ի ընտրական քարոզարշավում մասնակցությունը. Ջոն Բոլթոն
Ամերիկայի Միացյալ Նահանգների Անվտանգության խորհրդի քարտուղար Ջոն Բոլթոնի հայտարարությամբ, նրա կողմից ճիշտ չի լինի, ընտրություններից երկու օր առաջ անի գնահատականներ, երբ սահմանափակված է ԱՄՆ-ի ընտրական քարոզարշավում մասնակցությունը: Այսպես է պատասխանել Ջոն Բոլթոնը լրագրողի հարցին, որքանով սուր կլինի ԱՄՆ-ի արձագանքը, եթե մնա տպավորություն, որ հոկտեմբերի 28-ի ընտրությունները կեղծվել են:
Ինչպես նշել է ԱՄՆ-ի անվտանգության խորհրդի քարտուղարը, Վրաստանի իշխանության ներկայացուցիչները համոզել են, որ ազատ և բաց ընտրությունների անցկացումը երկրի շահերում է:
«Անկեղծ ասած, ԱՄՆ-ի ընտական քարոզարշավում սահմանափակված է մասնակցությունը: Հիշեցնենք, մեզ մոտ ընտրությունները նոյեմբերին են: Կարող եմ նշել, որ Վրաստանում միջազգային դիտորդները կլինեն մեծ քանակությամբ, այդ թվում նաև ամերիկացիներ: Այս մասին տեղեկացել եմ Վրաստանի պաշտոնական դեմքերից: Նրանք ինձ համոզել են, որ ազատ և բաց ընտրությունների անցկացումը երկրի շահերում է»,- հայտարարել է Ջոն Բոլթոնը: