Իմ երեխաները Ֆրանսիայի քաղաքացիներ են, սպառնալիքների մասին լրատվությունը փոխանցել են նաև նրանց, որպեսզի նրանց կողմից ևս լինի արձագանք. Սալոմե Զուրաբիշվիլի
Իմ երեխաները Ֆրանսիայի քաղաքացիներ են, սպառնալիքների մասին լրատվությունը փոխանցել են նաև նրանց, որպեսզի նրանց կողմից ևս լինի արձագանք. Սալոմե Զուրաբիշվիլի

Նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությամբ, իր և իր ընտանիքի հանդեպ սպառնալու մասին լրատվությունը փոխանցել է նաև ֆրանսիական կողմին, քանզի ինչպես ասում է Զուրաբիշվիլին, իր երեխաները Ֆրանսիայի քաղաքացիներ են և այդ հարցի վրա պետք է արձագանքի նաև ֆրանսիական կողմը:

Նրա խոսքերով, իր և իր ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքների գործողությանը մասնակցում է մի քանի մարդ:

Նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «ազգային շարժման» հետ կապ ունեցող նախկին զինվորականները սպառնացել են իրեն և իր երեխաներին: Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է ներքին գործերի նախարարությանը և ոչկառավարական կազմակերպություններին արձագանքել այդ փաստին: