Իմ ցանկությունն է, որ մոտ ապագայում Էնգուրիի կամուրջը դառնա միավորող. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Զուգդիդիի շրջանում, կոնֆլիկտի գոտու մոտ գտնվող Ռուխիի անցակետում տեսակցել է ՆԳՆ-ի հատուկ առաջադրանքների վարչության ոստիկաններին: Այս մասին տեղեկություն է տարածում նախագահի մամլո ծառայությունը:
Նախագահը ՆԳՆ-ի ներկայացուցիչներին, որոնք Ռուխիի անցակետում ապահովում են անվտանգությունը և հանցանքի կանխարգելումը, շնորհավորել է Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ և շնորհակալություն հայտնել ծավալած գործունեության համար:
Սալոմե Զուրաբիշվիլին Էնգուրիի կամրջի բնակչության հետ զրուցել է կոնֆլիկտի գոտում առկա իրավիճակի մասին:
«Կանգնած եմ այն կամրջին, որը բաժանում է մեր բնակչությանը: Երկու կողմում էլ մեր քաղաքացիներն են և ցանկանում եմ, որ այս բաժանող գոտին մոտ ապագայում լինի միավորող կամուրջ»,- նշել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: