Իմ բոլոր որոշումները երեկ, այսօր և վաղը ծառայել են և ծառայելու են Վրաստանի առաջընթացին. Գիորգի Կվիրիկաշվիլի
Մենք, որպես իշխանությունում գտնվող կառավարող ուժ, զգում ենք առանձնահատուկ պատասխանատվություն երկրի առջև և համարում ենք, որ կուսակցությունը, որը մեծամասնությամբ է ներկայացված պետության կառավարման բոլոր օղակներում,- գործադիր, տեղի և օրենսդրական իշխանությունում, ունի առավել կայունության և նորովի մոտեցման անհրաժեշտություն,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համագումարին խոսքով ելույթ ունենալիս:
Գիորգի Կվիրիկաշվիլին «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլուն շնորհակալություն է հայտնել կուսակցության անունից և նշել, որ Վրաստանի զարգացման այս կարևոր փուլում համաձայնել է ղեկավարել կուսակցությունը:
Ինչպես նշել է վարչապետը, կառավարության յուրաքանչյուր քայլ ծառայում է ժողովրդի համար առավել լավ կյանքի ստեղծմանը:
«Մեր թիմի և անձամբ իմ, որպես կուսակցության նախագահի և երկրի վարչապետի բոլոր որոշումները երեկ, այսօր և վաղը ծառայել են և ծառայելու են Վրաստանի առաջընթացին»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Նրա խոսքով, 2012 թվականից ի վեր «Վրացական երազանք» կուսակցության թիմը գլխավոր առաջնահերթություն է համարում մարդու հիմնական իրավունքների պաշտպանությունը: