Իլյա Երկրորդը ցավակցում է Վակեի այգում տեղի ունեցած դեպքի հետևանքով մահացած դեռահասի ծնողներին և հարազատներին
Իլյա Երկրորդը ցավակցում է Վակեի այգում տեղի ունեցած դեպքի հետևանքով մահացած դեռահասի ծնողներին և հարազատներին

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը ցավակցում է Վակեի այգում տեղի ունեցած դեպքի հետևանքով մահացած դեռահասի ծնողներին և հարազատներին։

«Պարոն Դավիթ, տիկին Աննա – մեր սրտի ցավը մեծ է այսօր տեղի ունեցած ողբերգության պատճառով։

Մենք աղոթում ենք փոքրիկ Մարիտա-Մարիամի անմահ, վառ հոգու համար, որպեսզի Տերը հաստատի նրան իր թագավորության մեջ, և ձեզ ուժ տա դժվարությունների և անսասան հավատքի մեջ, որ իրականում մահ չկա, քանի որ մահը նոր, հավերժական, ճշմարիտ կյանքի սկիզբն է, որը միայն ժամանակավորապես կբաժանի մեզ մեր սիրելիներից: Գլխավորն այն է, որ մենք կարող ենք քայլել Աստծո ճանապարհով:

Աղոթում ենք Մարիտա-Մարիամի համար։ Աստված ձեզ օգնական»,- ասված է պատրիարքի ցավակցական նամակում։