Իլիա Ծուլայա – «Արքի»-ն իր գործընկերների հետ միասին Թբիլիսիում կկառուցի «Թրամփ աշտարակը», ես հպարտ եմ այս պատմական իրադարձության մասնակիցը լինելով
«Արքի»-ն իր գործընկերների հետ միասին Թբիլիսիում կկառուցի «Թրամփ Թաուեր», – այս մասին սոցիալական ցանցերում գրում է գործարար, «Արքի» ընկերության հիմնադիր Իլիա Ծուլայան։
«Թրամփ Թաուերը» Վրաստանի անշարժ գույքի ոլորտը կբարձրացնի բոլորովին այլ մակարդակի։
Ես հպարտ եմ, որ որպես «Արքի»-ի հիմնադիր՝ մասնակից եմ այս պատմական իրադարձությանը», – գրում է Իլիա Ծուլաիան։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքի անշարժ գույքի ընկերությունը իր գործընկերների հետ միասին Թբիլիսիում կկառուցի նոր երկնաքեր։
«Wall Street Journal»-ի տվյալներով՝ Trump Organization-ը տեղական գործընկերների հետ համատեղ նախատեսում է Վրաստանի մայրաքաղաքում՝ Թբիլիսիում, կառուցել 70 հարկանի շքեղ բնակելի համալիր։