Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը ժամանել է Իսրայել։ Ինչպես հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը, Բենիամին Նեթանյահուի հետ Իլոն Մասկն այցելել է կիբուցներից մեկը, որի վրա հոկտեմբերի 7-ին հարձակվել են «Համասի» գրոհայինները։
Իլոն Մասկը կիբուցում լսել է տեղական խորհրդի նախագահի և Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցչի ճեպազրույցները բնակավայրում ՀԱՄԱՍ-ի իրականացրած վայրագությունների մասին։
Հիշեցնենք, որ Իլոն Մասկին Իսրայել այցից առաջ մեղադրել էին հակասեմականության մեջ՝ սոցցանցում հրապարակված գրառման պատճառով։