Իլոն Մասկը դիմում է Ջասթին Թրյուդոյին. Աղջիկ, դու այլևս Կանադայի նահանգապետը չես, ուստի կարևոր չէ, թե ինչ ես ասում

14:50, 08.01.2025

Աղջիկ, դու այլևս Կանադայի նահանգապետ չես, ուստի կարևոր չէ, թե ինչ ես ասում,- այսպես է դիմել ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյին։

Մի քանի ժամ առաջ Ջասթին Թրյուդոն ասել էր, որ թեկուզ փոքր հնարավորություն չկա, որ Կանադան դառնա ԱՄՆ-ի մաս։ Ըստ Թրյուդոյի, երկու երկրների հասարակություններն էլ շահում են այն փաստից, որ ԱՄՆ-ը և Կանադան գործընկերներ են առևտրի և անվտանգության ոլորտում։

Մինչ այդ Դոնալդ Թրամփը հերթական անգամ առաջարկել էր Կանադային դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգ։

Նմանատիպ