Իլոն Մասկ. Կանադան իրական երկիր չէ
ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը ասում է, որ Կանադան իրական երկիր չէ։
Այս մասին Մասկը գրել է X սոցիալական ցանցում։
Կանադան իրական երկիր չէ»,- գրում է Իլոն Մասկը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Մասկի գրառումը կարող է կապված լինել Մասկին Կանադայի քաղաքացիությունից զրկելու պահանջով խնդրագրի հետ։ Միջնորդագիրը գրանցվել է փետրվարի 20-ին և Մասկին մեղադրում է Կանադայի ազգային շահերին հակասող գործունեության մեջ։ Միջնորդությունն արդեն ստորագրել է ավելի քան 200 հազար մարդ։