Իլոն Մասկ. Իմ՝ որպես հատուկ պետական ​​աշխատակցի ժամանակը սպառվել է, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին՝ անիմաստ ծախսերը կրճատելու հնարավորության համար

10:52, 29.05.2025

Ամերիկացի միլիարդատեր, ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչության ղեկավար Իլոն Մասկը հայտարարում է, որ իր՝ որպես հատուկ պետական աշխատակցի ժամանակը սպառվել է։

«Քանի որ իմ՝ որպես հատուկ պետական աշխատակցի ժամանակը մոտենում է ավարտին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին՝ անիմաստ ծախսերը կրճատելու հնարավորության համար։ ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչության առաքելությունը ժամանակի ընթացքում միայն կուժեղանա, քանի որ այն կդառնա ամբողջ կառավարության գործունեության ձևը», – գրել է Իլոն Մասկը։

Ինչպես հայտնում է Սպիտակ տան ներկայացուցիչը «Reuters»-ին, Մասկի ազատման որոշումն ուժի մեջ է մտնում այսօր։

Նմանատիպ