Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը կատարեց իր ընտրությունը ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ շարժական քվեատուփի միջոցով:
Տեղեկությունը տարածում է Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
«Այսօր՝ 2021 թվականի հոկտեմբերի 2-ին, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը ընտրություններում կատարեց իր ընտրությունը:
Պատրիարքը քվեարկել է պատրիարքարանում՝ շարժական քվեատուփի միջոցով», – ասվում է հայտարարության մեջ: