Վրաստանի պատրիարքարանը տարածում է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի ուղերձը հավատացյալներին:
«Վաղը, նոյեմբերի 28-ին սկսվում է սուրբծննդյան պահքը, որը կտևի միջև հունվարի 7-ը:
Այս պահքում մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ թույլատրվում է ձուկ (բացառությամբ երկուշաբթի և ուրբաթ օրերի):
Համավարակի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով, հոգևորական անձանց տրվում է օրհնություն, որ ըստ անհրաժեշտության, հավատացյալներին տան կաթնամթերք օգտագործելու իրավունք և խոչընդոտ չստեղծեն հաղորդություն ստանալու ժամանակ:
Ինչպես նաև, խնդրում ենք հավատացյալներին, ամրապնդեն աղոթքը, և ամենօրյա աղոթքից բացի լրացուցիչ ընթերցեն 3-րդ, 26-րդ, 102-րդ և 145-րդ սաղմոսները:
Աստված ձեզ օրհնի»,- նշված է պատրիարքի ուղերձում: