Իլիա Երկրորդի անձնական բժիշկը հայտարարում է, որ հնարավոր է, պատրիարքն անցնի կորոնավիրուսի թեստ
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի անձնական բժիշկ Ցիսանա Շարտավան հայտարարում է, որ հնարավոր է, Իլիա Երկրորդն անցնի կորոնավիրուսի թեստ:
Նրա փոխանցմամբ, պատրիարքի քարտուղար Շորենա Թեթրուաշվիլու կորոնավիրուսի թեստի միջանկյալ պատասխանը կասկածելի դրական և նա անցնում է «ՊՇՌ» թեստավորում:
«Շորենա Թեթրուաշվիլու միջանկյալ պատասխանը կասկածելի դրական է: Ժամը 15:00-ից հետո կլինի վերջնական պատասխանը:
Հնարավոր է, բարձրացվի նաև պատրիարքին թեստավորելու հարցը, դեռևս քննարկվում է: Տիկին Շորենան չի ունեցել շփում նրա հետ:
Համաճարակաբանները փորձում են ճիշտ ուղի գտնել»,- հայտարարել է Ցիսանա Շարտավան: