Իլիա Երկրորդը շնորհավորում է Չարլզ III-ին Միացյալ Թագավորության թագավոր օծվելու կապակցությամբ
Իլիա Երկրորդը շնորհավորում է Չարլզ III-ին Միացյալ Թագավորության թագավոր օծվելու կապակցությամբ

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը շնորհավորում է Չարլզ III-ին Միացյալ Թագավորության թագավոր օծվելու կապակցությամբ։

Ինչպես նշում է պատրիարքը, Չարլզ III-ը 40-րդ միապետն է, ինչը խոսում է Միացյալ Թագավորության ժառանգության հնության և շարունակականության մասին։

«Ձերդ մեծություն, Վրաստանի եկեղեցու և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Միացյալ Թագավորության թագավոր օծման կապակցությամբ:

Դուք 40-րդ միապետն եք, որը խոսում է այս թագավորության հնության և շարունակականության մասին՝ ևս մեկ անգամ ցույց տալով նրա ուժն ու կարևորությունը աշխարհի միապետների շրջանում։ Դրա համար էլ ձեզ վերապահված պատասխանատվությունն առանձնահատուկ է։

Թող Աստված տա ձեզ աստվածապաշտորեն կրել ձեր խաչը:

Թող Աստված օրհնի ձեզ և ձեր կնոջը՝ թագուհի Կամիլային, և օրհնի ձեր թագավորությունը խաղաղությամբ»,- ասված է Իլիա Երկրորդի շնորհավորական նամակում։