Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը շնորհավորել է հավատացյալներին Մարիամոբա տոնի առթիվ։
Իլիա երկրորդը մասնակցել է Սիոնի տաճարում անցկացվող հանդիսավոր արարողությանը, որից հետո ելույթ է ունեցել հավատացյալների առջեւ։
«Շնորհավորում եմ Մարիամ Աստվածածնի տոնի կապակցությամբ։ Թող Ամենասուրբ Աստվածածինը օրհնի ձեզ և Վրաստանին։ Աստված մեզ հետ է»,- ասաց Պատրիարքը։
Օգոստոսի 28-ին Վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Մարիամ Աստվածածնի Վերափոխումը։ Տոնի կապակցությամբ բոլոր գործող եկեղեցի-վանքերում մատուցվում է հանդիսավոր ժամերգություն։