Իլիա Երկրորդը շնորհակալություն է հայտնում Միխեիլ Սաակաշվիլիին գահակալության առթիվ շնորհավորելու համար. Մաղթում եմ ձեզ քաջություն, Աստծո ողորմությունը՝ ձեր հոգևոր ուժն ամրապնդելու համար
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը նամակ է հղել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։
Պատրիարքի նամակը սկզբում հրապարակվել է լրատվամիջոցներում, իսկ ավելի ուշ այն հաստատել են պատրիարքարանի մամլո ծառայությունում։
Նա շնորհակալություն է հայտնում Միխեիլ Սաակաշվիլիին գահակալության օրվա առթիվ շնորհավորելու համար։
«Պարոն Միխեիլ, սրտանց շնորհակալություն եմ հայտնում գահակալության օրը շնորհավորելու համար։ Նաև շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի և Նոր տարվա կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ առողջություն, քաջություն և առաջին հերթին Աստծո ողորմությունը՝ ամրապնդելու ձեր հոգևոր ուժերը»,- ասված է նամակում։