Իլիա Երկրորդը հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններին կքվեարկի շարժական տուփի միջոցով
Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա Երկրորդը հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններին կքվեարկի շարժական տուփի միջոցով:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են պատրիարքարանի մամլո ծառայությունից, Իլիա Երկրորդի համար շարժական քվեատուփը կտանեն պատրիարքարան:
Ինչպես մեկնաբանել են պատրիարքարանում, նշված որոշումը կայացրել են երկրում ստեղծված համաճարակային վիճակը հաշվի առնելով:
Քվեարկությունը պատկերող նյութը կտարածի պատրիարքարանի մամլո-կենտրոնը: