Իլիա Երկրորդը հանդիպել է Սալոմե Զուրաբիշվիլիին
Իլիա Երկրորդը հանդիպել է Սալոմե Զուրաբիշվիլիին

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։

Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի պատրիարքարանը։

Պատրիարքարանի տվյալներով՝ Սալոմե Զուրաբիշվիլին Իլիա Երկրորդի հետ խոսել է Երրորդություն տաճարի երգչախմբի Հռոմում նախատեսված միջոցառումների մասին և նշել, որ ինքը ներկա կլինի համերգին։

«Այս տարվա հունիսի 24-ին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդն ընդունել է Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիին։ Վրաստանի նախագահը զրուցել է Հռոմում Երրորդության տաճարի երգչախմբի ծրագրված միջոցառումների մասին և նշել, որ ինքը ներկա է լինելու երգչախմբի համերգին։ Վեհափառ Հայրապետը օրհնեց տիկին Սալոմեին և մաղթեց նրան հաջող այցելություն»,- ասված է հաղորդագրության մեջ։