Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը բնակչությանը շնորհավորել է Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ:
Նա տոնական պատարագից հետո դիմել է Սամեբայի տաճարում հավաքվածներին և օրհնել:
«Աստված մեզ հետ է: Շնորհավորում եմ սուրբծննդյան տոնի առիթով: Աստված ձեզ շնորհ տա այս տաճարից դուրս գալուց: Օրհնված և ուրախ լինեք դուք, Վրաստանը և համայն աշխարհը»,- հայտարարել է պատրիարքը: