Իլիա Երկրորդ. Խորապես վշտացած եմ Վախտանգ (Բուբա) Կիկաբիձեի մահվան պատճառով, նա ուներ հանդիսատեսին ջերմություն ու սեր փոխանցելու յուրահատուկ ունակություն
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը իր ցավակցությունն է հայտնում Վախտանգ (Բուբա) Կիկաբիձեի մահվան կապակցությամբ։
«Խորը ցավ ենք ապրում անվանի երգիչ և դերասան պարոն Վախտանգ (Բուբա) Կիկաբիձեի մահվան առնչությամբ։ Ես նրան անձամբ ճանաչում էի հին ժամանակներից, քանի որ նրա մայրը՝ տիկին Մանանա Բագրատիոնին, դեռևս աթեիստական ռեժիմի ժամանակ եղել է Սիոնի տաճարի երգչուհի, և դա բնականաբար նպաստում էր մեր հարաբերություններին պարոն Վախտանգի հետ։
Ուզում եմ նշել, որ այս մարդն ուներ հանդիսատեսին բեմից կամ ֆիլմերից ջերմություն և սեր բերելու յուրահատուկ ունակություն։ Այդ իսկ պատճառով նա և պարոն Ֆրունզիկ Մկրտչյանը՝ «Միմինոյի» հերոսները, դարձան բարեկամության հուշարձանի վերածված խորհրդանիշ։
Աղոթենք պարոն Վախտանգի անմահ հոգու համար, որպեսզի խաղաղությամբ հանգչի, իսկ նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու երկրպագուներին խաղաղություն և նրա համար աղոթելու ուժ տա»,- ասված է Իլիա Երկրորդի ցավակցական նամակում։