Իլիա Երկրորդ. Չնայած երկրում տիրող հակամարտությանն ու ծանր իրավիճակին, մեզ պետք է միավորի հայրենիքի սերը, չնայած մեր տարբեր կարծիքներին, մենք պետք է կարողանանք խաղաղ ապրել միասին
Վերջին շրջանում և, ցավոք, այս տարի ևս, քաղաքական գործընթացներն այնպիսի լարվածություն բերեցին ժողովրդի մեջ, որ թե՛ ծանր պահքի զգացումը, թե՛ զատկական ուրախության տրամադրությունը շատերի մոտ թուլացավ,- այս մասին ասված է Համայն Վրաստանի պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխումիի մետրոպոլիտ Իլիա Երկրորդի Զատկական ուղերձում։
Ինչպես նշվում է նամակում, չնայած երկրում տիրող կոնֆլիկտին և ծանր իրավիճակին, մեզ պետք է միավորի հայրենիքի սերը և, չնայած մեր տարբեր կարծիքներին, պետք է կարողանանք խաղաղ գոյակցել։
«Եկեղեցին նախազատկական պահքը սկսում է ապաշխարելու և վստահելու և՛ Արարչին, և՛ մերձավորին՝ քրիստոնեական կյանքը կանոնավոր դարձնելու, հոգևոր վերքերը բուժելու և թերությունները վերացնելու կոչով, որպեսզի մենք և մեզ շրջապատող միջավայրը կարողանանք վերադարձ դեպի աստվածային միջուկ, վերադարձ դեպի փոխադարձ սեր:
Վերջին շրջանում և, ցավոք, այս տարի ևս, քաղաքական գործընթացներն այնպիսի լարվածություն բերեցին ժողովրդի մեջ, որ շատերի մոտ թուլացավ և՛ ծանր պահքի զգացումը, և՛ զատկական ուրախության տրամադրությունը։
Չնայած երկրում տիրող կոնֆլիկտին և ծանր իրավիճակին, մեզ պետք է միավորի հայրենիքի սերը և, չնայած մեր տարբեր կարծիքներին, պետք է կարողանանք խաղաղ գոյակցել։
Կոչ եմ անում բոլորիդ, այսօր, որքան հնարավոր է, հոգեպես վեր կենալ, Զատկի տոնի բերկրանքը տալ և շարականներով փառաբանել Փրկչին։ Եկեք միանանք Քրիստոսին և միասին խնդրենք նրանից բարգավաճում և խաղաղություն Վրաստանի, Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի և ողջ աշխարհի համար։
Տերն իր մոտ է կանչում տրտմածին, արդարության ծարավին, ողորմածին, խաղաղարարին, սրտով մաքուրին և հավատքով հաստատունին։ Նրանց, ում չի խանգարում զրպարտությունը, անարդար հալածանքն ու նվաստացումը և հավատում են, որ ինչպես անցել են ապաշխարության և ծոմապահության օրերը, այնպես էլ կանցնեն աշխարհի փորձությունները, և ճշմարտությունը անպայման կնշվի, ինչպես Քրիստոսի հարությունը եղավ»,- ասվում է նամակում։