Իլիա Երկրորդ. Այսօր մենք աղոթում ենք Վրաստանի համար, մենք ընտրում ենք ապագան, մենք լիահույս ենք
Իլիա Երկրորդ. Այսօր մենք աղոթում ենք Վրաստանի համար, մենք ընտրում ենք ապագան, մենք լիահույս ենք

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլում իր ընտրությունը կատարեց Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը։

Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, վրաց եկեղեցու առաջնորդն շարժական տուփով քվեարկել է պատրիարքարանի նստավայրում։

«Այսօր մենք աղոթում ենք Վրաստանի համար, այսօր մենք ընտրում ենք ապագան։ Մենք լիահույս ենք։ Աստված օրհնի և զորացնի Վրաստանը։ Մենք հույսով ենք նայում ապագային։ Աստված օրհնի ձեզ»,- ասաց կաթողիկոս-պատրիարքը։