Իլիա Թոփուրիան հաղթեց Ալեքսանդր Վոլկանովսկուն և դարձավ UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն #1TVSPORT
Թեթև քաշային կարգում UFC-ի նոր չեմպիոնը Իլիա Թոփուրիան է։ Գոտու համար մենամարտում 27-ամյա վրացի մարտիկը հաղթել է ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկուն։
Չեմպիոնական պայքարի առաջին ռաունդն անցավ լարված և հավասարազոր, երկու մարտիկներն էլ սպասեցին իրենց հնարավորությանը և ոչ մի հնարավորություն չօգտագործեցին։ Երկրորդ ռաունդում Թոփուրիան արագացրեց տեմպը և հաղթանակ տարավ՝ ռաունդի միջնամասում նոկաուտի ենթարկելով Վոլկանովսկուն։
Իլիա Թոփուրիայի համար դա MMA-ում 15-րդ անընդմեջ հաղթանակն էր, նա դեռ չի պարտվել իր կարիերայում։ Ինչ վերաբերում է Վոլկանովսկուն, ապա ավստրալացին հինգ անգամ անընդմեջ պաշտպանել է չեմպիոնական գոտին։
Մենամարտից հետո Թոփուրիան մարտահրավեր է նետել Քոնոր Մակգրեգորին։