Իլիա երկրորդն իր ցավակցությունն է հայտնում ջութակահար Լիանա Իսակաձեի մահվան կապակցությամբ
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդն իր ցավակցությունն է հայտնում ջութակահար Լիանա Իսակաձեի մահվան կապակցությամբ։
«Բոլորը խորապես վշտացած են տիկին Լիանա Իսակաձեի մահվան կապակցությամբ։ Նա աշխարհին ներկայացրեց Վրաստանի անունը եւ իր փայլուն տաղանդով անհամեմատ զարդարեց վրացական մշակույթը, վրացական արվեստը, ազգային ու համաշխարհային երաժշտական մտածողությունը։
Մեծ արվեստագետը, որը լի է բարությամբ, Տիրոջ և մերձավորի սիրով, այժմ սկսել է հավերժության ճանապարհը։
Աղոթենք տիկին Լիանայի անմահ հոգու համար, որպեսզի Տերը նրան հաստատի դրախտի արդարների շարքում, իսկ նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու երկրպագուներին խաղաղություն և նրա համար աղոթելու ուժ տա»,- ասված է ցավակցական հեռագրում։