Իլիա երկրորդը կոչ է արել Ռուսթավելիում հավաքվածներին ձեռնպահ մնալ դիմակայությունից, որ չդառնան լուրջ սադրանքի պատճառ
Իլիա երկրորդը կոչ է արել Ռուսթավելիում հավաքվածներին ձեռնպահ մնալ դիմակայությունից, որ չդառնան լուրջ սադրանքի պատճառ

Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքի օրհնանքով դիմում ենք բոլորին, ով իրեն համարում է Վրաստանի եկեղեցու զավակ, ձեռնպահ մնալ դիմակայությունից, որ չդառնան լուրջ սադրանքի պատճառ,-այս մասին նշված է Վրաստանի պատրիարքարանի հայտարարության մեջ, որով արձագանքում են Թբիլիսիում զարգացող իրադարձություններին:

«Մեր քաղաքացիներին վրդովեցրել է վերջին ժամանակներին Թբիլիսիում տեղի ունեցող իրադարձությունները:

Չնայած նրան, որ թմրանյութեր իրացնողների դեմ պայքարը կարևոր է, ինչպես մեզ համար, այնպես էլ իշխանությունների և ողջ բնակչության համար, հասարակության մի մասի մոտ իրականացրած հատուկ գործողությունը առաջացրել է հարցեր (սակայն համապատասխան գերատեսչությունը այդ կապակցությամբ ունի սեփական դիրքորոշումը), սակայն պետք է ասել այն, որ բացասական մեծ լարում է ներս բերել կառավարության նստավայրի դեմ հավաքված երիտասարդների մի մասի հայտարարությունները և պահվածքը, որը առաջացրել է հակաակցիայի անցկացման հիմք:

Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքի օրհնանքով դիմում ենք բոլորին, ով իրեն համարում է Վրաստանի եկեղեցու զավակ, ձեռնպահ մնան դիմակայությունից, որ չդառնան լուրջ սադրանքի պատճառ,-այս մասին նշված է Վրաստանի պատրիարքարանի հայտարարության մեջ: