Իլիա երկրորդը հանդիպել է Բագրատիոնների տոհմի և տարբեր երկրների թագավորական ընտանիքի անդամների հետ (ֆոտոշարք)
Իլիա երկրորդը հանդիպել է Բագրատիոնների տոհմի և տարբեր երկրների թագավորական ընտանիքի անդամների հետ (ֆոտոշարք)

Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք, Իլիա երկրորդը հյուրընկալել է Բագրատիոնների տոհմի, տարբեր երկրների թագավորական ընտանիքի անդամներին և բարձրաստիճան հյուրերին:

Վրաստանի պատրիարքարանի լրատվությամբ, նրանց այցելությունը կապված է Իոանե և Քրիստինե Բագրատիոնների պսակադրության հետ, որը այսօր տեղի է ունենալու Սվետիցխովելիի տաճարում:

«Սրբազնագույն կաթողիկոս պատրիարքը և կաթողիկոս պատրիարքի փոխանորդ միտրոպոլիտ Շիոն, շնորհավորել են պարոն Իոանեին և տիկին Քրիստիներին այդ օրվա առթիվ և տվել աստծո օրհնանքը»,-ասված է պատրիարքարանի հայտարարության մեջ: