Իլիա երկրորդ. Եվրահանձնաժողովի որոշումը մեր ժողովրդի և կառավարության ջանքերի արդյունքն է, մենք շնորհավորում ենք բոլորին այս հաջողության կապակցությամբ
Եվրահանձնաժողովի որոշումը մեր ժողովրդի և կառավարության ջանքերի արդյունքն է։ Շնորհավորում ենք բոլորին այս հաջողության համար,- նշված է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հայտարարության մեջ։
Իլիա երկրորդի խոսքով՝ ինքը հույս ունի, որ Վրաստանը արժեքավոր ներդրում կունենա այս մեծ եվրոպական ընտանիքի առաջընթացի գործում։
«Երեկ հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովը դրական է գնահատել Վրաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը և հանձնարարական է տվել Եվրոպական խորհրդին, որպեսզի մեր երկիրը ստանա թեկնածուի կարգավիճակ։ Տարիների ընթացքում եվրահանձնակատարները և Եվրամիության այլ ներկայացուցիչներ միշտ ընդգծել են, որ Վրաստանի եզակի մշակույթը եվրոպական մշակույթի անբաժանելի մասն է, և որ մեր երկրի քրիստոնեական ավանդույթների, հոգևոր արժեքների և, առհասարակ, նրա հնագույն արժեքների պահպանումն ու զարգացումը, կարևոր է հենց Եվրամիության համար։ Այդ իսկ պատճառով մենք միշտ աջակցել ենք եվրաինտեգրմանը և հուսով ենք, որ մեր երկիրը արժեքավոր ներդրում կունենա այս մեծ եվրոպական ընտանիքի հետագա առաջընթացի գործում։ Այս որոշումը մեր ժողովրդի և կառավարության ջանքերով ձեռք բերված արդյունքն է, և մենք շնորհավորում ենք բոլորին այս հաջողության կապակցությամբ»,- ասել է Իլյա երկրորդը։