Իլիա երկրորդ. Պետք է հիշել, որ մարդու և ազգի ապագան պետք է լինի խաղաղ, մաղթում եմ ձեզ քաջառողջություն և խաղաղ ապագա
Պետք է հիշել, որ մարդու և ազգի ապագան պետք է լինի խաղաղ,- այս մասին իր Ամանորյա շնորհավորանքում ասել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը
«Նոր տարին եկել է. Այսօր լսում ենք Դավիթ թագավորի` մարգարեի խոսքերը. Յուրաքանչյուր մարդ և յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ընտրի իր ճանապարհը, իր ապագան։ Պետք է հիշել, որ մարդու և ազգի ապագան պետք է լինի խաղաղ։ Մեզ անհանգստացնում է Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները, որոնք մեծ խնդրի առաջ են կանգնած։ Հուսով եմ, որ խաղաղությունը կտիրի, և խաղաղությունը կտարածվի երկու երկրների վրա։
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա ես հույս ունեմ, որ ամեն ինչ կլուծվի խաղաղ ճանապարհով։ Մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղ ապագա։ Փառք Աստծուն բարձունքներում և խաղաղություն երկրի վրա և առաքինություն մարդկանց մեջ: Ամեն»,- ասել է Պատրիարքը։