Իլիա Էլոշվիլիի տեղեկությամբ, Վարկեթիլիում, տոնավաճառի տարածքում հրդեհի տարածման վտանգը սպառված է
Իլիա Էլոշվիլիի տեղեկությամբ, Վարկեթիլիում, տոնավաճառի տարածքում հրդեհի տարածման վտանգը սպառված է

Վարկեթիլիում, տոնավաճառի տարածքում բռնկված հրդեհը տեղայնացվել է և հրդեհի տարածման վտանգը սպառված է, այդ թվում բենզալցակայանում: Այս մասին լրագրողներին հայտնել է մայրաքաղաքի փոխքաղաքապետ Իլիա Էլոշվիլին:

Ինչպես նշել է Էլոշվիլին, հրդեհի հետևանքով այրվել է 1000-1500 քմ. տարածք:

Ըստ նրա, առ.տրականների հետ տեղի կունենա հանդիպում, որից հետո հայտնի կդառնա վնասի չափսը:

«Քաղաքապետարանը հնարավորինս կկանգնի տուժածների կողքին»,- ասել է Էլոշվիլին:

Մայրաքաղաքի փոխքաղաքապետը շնորհակալություն է հայտնել հրշեջներին: Հրդեհը Վարկեթիլիում բռնկվել էր՝ ժամը 22:00-ի սահմաններում: Երկու մարդ թեթև վնասվածքներ են ստացել: