Իլիա Դարչիաշվիլին Վաշինգտոնում կմասնակցի ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովին
Իլիա Դարչիաշվիլին Վաշինգտոնում կմասնակցի ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին կմասնակցի ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովին, որը նախատեսված է հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում։

Բացի այդ, Իլիա Դարչիաշվիլին կմասնակցի հուլիսի 10-ին նախատեսված արտգործնախարարների հանդիպմանը՝ գործընկեր երկրների ձեւաչափով։

Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ Իլիա Դարչիաշվիլին ներկա կլինի նաև գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված այլ միջոցառումներին և երկկողմ հանդիպումներ կունենա։

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին երեկ մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։