Իլիա Դարչիաշվիլին նոյեմբերի 16-ին կայցելի Դանիայի Թագավորություն
Իլիա Դարչիաշվիլին նոյեմբերի 16-ին կայցելի Դանիայի Թագավորություն

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին նոյեմբերի 16-ին կայցելի Դանիայի Թագավորություն։

Իլիա Դարչիաշվիլին հանդիպում կունենա դանիացի գործընկեր Լարս Լոկե Ռասմուսենի հետ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տեղեկության համաձայն, հանդիպումից հետո Վրաստանի արտաքին գործերի նախարարության և Դանիայի արտաքին գործերի նախարարության միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր՝ քաղաքական և զարգացման ոլորտներում ընդլայնված համագործակցության վերաբերյալ:

Այցի շրջանակներում ԱԳ նախարարը կհանդիպի նաև Դանիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության, արտաքին հարաբերությունների և եվրոպական հարցերի կոմիտեների նախագահների հետ։