Իլիա Դարչիաշվիլին մայիսի 16-18-ը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Իլիա Դարչիաշվիլին մայիսի 16-18-ը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին մայիսի 16-18-ը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Այդ մասին տեղեկություն է տարածում ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ Իլիա Դարչիաշվիլին հանդիպումներ կունենա ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ, որոնք հանդիպում են Բրյուսելում՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի շրջանակներում։

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն եվրաինտեգրման օրակարգը, վրացական կողմի կողմից լրացված Եվրահանձնաժողովի հարցաշարի հետ կապված հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։

Թողնել մեկնաբանություն