Իլիա Դարչիաշվիլին կայցելի Հունգարիա
Իլիա Դարչիաշվիլին կայցելի Հունգարիա

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին կայցելի Եվրամիությունում նախագահող Հունգարիա։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, այցի շրջանակներում Իլիա Դարչիաշվիլին կհանդիպի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ՝ դեմ առ դեմ և ընդլայնված կազմով, որից հետո նախարարները համաձայնագիր կստորագրեն Վրաստանի կառավարության եւ Հունգարիայի կառավարության միջեւ ներդրումների խթանման եւ փոխադարձ պաշտպանության մասին։

Ինչպես նաև Իլիա Դարչիաշվիլին և Պետեր Սիյարտոն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։