Իլիա Դարչիաշվիլին հրաժեշտի հանդիպում է անցկացրել Դիեգո Կոլայի հետ

19:44, 11.10.2022

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Կոլայի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում ԱԳ նախարարությունը։

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում բարձր են գնահատվել Վրաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերությունը և արդյունավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։

«Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Վրաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորացման գործում ունեցած հատուկ ներդրման համար։ Նշվել է, որ մեծ նշանակություն է տրվում «Դիմիտրի Ամիլախվարիի անվան վրաց-ֆրանսիական ռազմավարական երկխոսությանը», որն ընդգրկում է Վրաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունների հիմնական ասպեկտները և արտացոլում է երկրների միջև համագործակցության որակն ու ինտենսիվությունը։ Ընդգծվել է երկխոսության երկրորդ փուլի երկու կողմերի պատրաստակամությունը։ Կողմերը դրական են գնահատել հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական միության առաջին հանդիպումը։ Իլիա Դարչիաշվիլին նշել է, որ վրացական կողմը սիրով մասնակցել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությանը, որը եվրոպական մեծ ընտանիքի անդամների համար բանակցությունների լրացուցիչ հարթակ է։

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին շատ արդյունավետ համագործակցության համար և ընդգծել Ֆրանսիայի և Վրաստանի միջև սերտ հարաբերությունները։ Դիեգո Կոլասը ևս մեկ անգամ հաստատել է Ֆրանսիայի ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ Վրաստանում աշխատելն իր համար առանձնահատուկ փորձ է, և ինքը շատ լավատես է ապագայում երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման հեռանկարով։ Հանդիպման ավարտին նախարարը հաջողություն է մաղթել դեսպանին հետագա գործունեության մեջ»,- ասված է գերատեսչության տարածած տեղեկատվության մեջ։

Նմանատիպ