Իլիա Դարչիաշվիլին հավատարմագրերը հանձնեց Չարլզ III թագավորին
Հունիսի 4-ին Մեծ Բրիտանիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իլիա Դարչիաշվիլին իր հավատարմագրերը հանձնեց Նորին Մեծություն Չարլզ III թագավորին: Այս մասին ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Նախարարության տվյալներով՝ Չարլզ III թագավորի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Վրաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ հարաբերությունները և երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացման հեռանկարները: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում ընթացող գործընթացներին և առկա անվտանգության մարտահրավերներին:
«Նորին Մեծություն Չարլզ III թագավորը նորանշանակ վրաց դեսպանին հաջողություններ է մաղթել երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում», – ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: