Իլիա Դարչիաշվիլին հանդիպում է ունեցել Իռլանդիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարի հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպում է ունեցել Իռլանդիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարի հետ

Պրահայում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Իռլանդիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարար Սայմոն Քովենիի հետ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են Վրաստանի և Իռլանդիայի միջև առկա համագործակցությունը և դրա խորացման հեռանկարները։

Նրանց տվյալներով՝ Իլիա Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել իր իռլանդացի գործընկերոջը՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև երկրի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանը աջակցելու համար։ Կարեւորվել է Իռլանդիայի նշանակալի ներդրումը ԵՄ մոնիտորինգային առաքելության մեջ։

«Զրույցը շոշափել է ասոցացված եռյակի երկրների եվրոպական ձգտումը և այդ հարցում Իռլանդիայի աջակցությունը։

Նախարարներն ընդգծել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Վրաստանի և Իռլանդիայի արդյունավետ համագործակցությունը, օրենսդրական մակարդակում հաջող և սերտ հարաբերությունները և կարևորել բարձր մակարդակի այցերի փոխանակումը։ Իլիա Դարչիաշվիլին Սիմոն Քովենին հրավիրել է Վրաստան։

Վրաստանի արտաքին գործերի նախարարն իր ուկրաինացի և մոլդովացի գործընկերների հետ, ԵՄ Խորհրդի նախագահ Չեխիայի հրավերով օգոստոսի 30-31-ը Պրահայում մասնակցում է Եվրամիության արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը»,- հայտարարել են ԱԳՆ-ից։