Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միքայել Գալերի հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միքայել Գալերի հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի և Եվրախորհրդարանի պատգամավոր Միխեիլ Գալերիի հանդիպմանը քննարկվել են Վրաստան-Եվրամիություն համագործակցության հիմնական առաջնահերթությունները, եվրաինտեգրման ճանապարհին ձեռք բերված առաջընթացը և օկուպացված շրջաններում առկա իրավիճակը։ Հանդիպումը անց է կացվել Բրյուսելում, Վրաստան-Եվրամիություն Ասոցացման խորհրդի 7-րդ նստաշրջանի շրջանակներում։ Այս մասին տեղեկություն է տարածում ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։

Նրանց հաղորդման համաձայն՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է Վրաստանին եվրոպական հեռանկար տալու պատմական որոշումը և նշվել է, որ Վրաստանն ակտիվորեն կաշխատի Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման ուղղությամբ։ Հանդիպմանը կողմերը նշել են Վրաստանի և Եվրախորհրդարանի արդյունավետ և սերտ համագործակցությունը։

Խոսելով տարածաշրջանում անվտանգության միջավայրի մասին՝ ուշադրություն է դարձվել Վրաստանի օկուպացված տարածքներում ստեղծված մարտահրավերներին։ Նշվել է հակամարտության կարգավորման գործընթացում Վրաստանի կառավարության խաղաղության քաղաքականությունը և Եվրախորհրդարանի ամուր աջակցությունը երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։