Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետ

Ստրասբուրգ կատարած այցի շրջանակներում Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ժողովրդագրության և ժողովրդավարության հարցերով եվրահանձնակատար Դուբրավկա Շուիցայի հետ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել է Եվրահանձնաժողովի կողմից 12 հանձնարարականների կատարման ընթացքը։ Նախարարը Եվրահանձնաժողովի փոխնախագահին տեղեկացրել է վրացական կողմի ձեռնարկած քայլերի և ձեռք բերված արդյունքների մասին։ Իլիա Դարչիաշվիլին հույս է հայտնել, որ եվրոպացի գործընկերների կողմից եւս մեկ պատմական որոշում կկայացվի, եւ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ կտրվի։

Կողմերը խոսել են բարեփոխումների իրականացման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման մասին։ Նախարարը ևս մեկ անգամ հաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ ամրապնդելու ապագա համագործակցությունը։

Հոկտեմբերի 3-4-ը ԱԳ նախարարը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ կունենա եվրահանձնակատարների հետ։