Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնակատար, Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգի հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնակատար, Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգի հետ

 

2024 թվականի փետրվարի 17-ին Իլիա Դարչիաշվիլին Մյունխենի համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնակատար, Մալթայի արտաքին, Եվրոպայի և առևտրի նախարար Յան Բորգի հետ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

 

ԱԳՆ-ից հայտնում են, որ երկու երկրների արտգործնախարարները քննարկել են Մալթայի առաջնահերթությունները և ԵԱՀԿ նախագահության շրջանակներում առկա մարտահրավերները, ինչպես նաև իրավիճակը Վրաստանի օկուպացված շրջաններում։

 

«Նախարարը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ Վրաստանի հարցը ԵԱՀԿ բարձր մակարդակի օրակարգում պահելու համար։

 

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Վրաստանի եվրաինտեգրման օրակարգին։ Ընդգծվել է Մալթայի հաստատակամ աջակցությունը երկրի արտաքին քաղաքական նկրտումներին։ Առաջիկայում նախատեսվում էր ԵԱՀԿ նախագահի պաշտոնակատարի այցը Վրաստան»,- նշվում է տեղեկատվության մեջ։