Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացել է Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Իլիա Դարչիաշվիլին և Մևլութ Չավուշօղլուն խոսել են Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության ընթացիկ օրակարգի, երկու երկրի միջև բարձր մակարդակի այցերի և դրանց արդյունքների մասին։ Նախարարները քննարկել են նաև Վրաստանի և Թուրքիայի միջև միջազգային ձևաչափերում համագործակցությունը և փոխադարձ աջակցության հարցը։ Զրույցում շոշափվել են Վրաստանի և Թուրքիայի մասնակցությամբ համագործակցության հաջողված տարածաշրջանային ձևաչափերը և այդ ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը։ Նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա անվտանգության միջավայրը և ընդգծել կայունության և խաղաղության կարևորությունը տարածաշրջանի կայուն զարգացման համար։ Ընդգծվել է Թուրքիայի ամուր աջակցությունը Վրաստանին»,- նշել են ԱԳՆ-ում։

Իլիա Դարչիաշվիլին իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել Բորժոմի կիրճում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ Թուրքիայի համագործակցության համար։ Նախարարները հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու բարձր մակարդակի ինտենսիվ շփումները ռազմավարական գործընկերության բոլոր կարևոր հարցերի շուրջ։