Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Մարտին Կանդինասի հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Մարտին Կանդինասի հետ

Շվեյցարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է երկրի Ազգային խորհրդի նախագահ Մարտին Կանդինասի հետ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախարարը նշել է, որ իր այցը Շվեյցարիա ևս մեկ անգամ ընդգծում է երկու երկրների միջև հիանալի հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով։

«Իլիա Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել Ազգային խորհրդի նախագահին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու համար։ Հանդիպմանը շոշափվել է երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցությունը, և այս առումով հատկապես նշվել է 2022 թվականի հոկտեմբերին Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Իրեն Քելինի այցը Վրաստան, ինչը ևս մեկ ապացույց էր Շվեյցարիայի աջակցության մասին Վրաստանին։

Դրական է գնահատվել նաև Վրաստանի և Շվեյցարիայի խորհրդարանների բարեկամական խմբերի աշխատանքը։

Իլիա Դարչիաշվիլին հունիսի 19-20-ը առաջին պաշտոնական այցն է կատարում Շվեյցարիայի Համադաշնությունում»,- ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։