Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարի հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարի հետ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է իր սաուդցի գործընկերոջը՝ երկրի Ազգային օրվա առթիվ, խաղաղություն ու բարգավաճում մաղթել Սաուդյան Արաբիային ու նրա ժողովրդին։

Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են երկու երկրների օրակարգային հարցերն ու հետագա համագործակցության հեռանկարները։ Մենք գոհունակությամբ արձանագրեցինք վերջին տարիներին երկու երկրների միջև ակտիվացած համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Ընդգծվել է առաջիկայում նախատեսված բարձր մակարդակի այցերի կարևորությունը»,- հայտնել են ԱԳ նախարարությունից։