Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Օմանի սուլթանության արտաքին գործերի նախարարի հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Օմանի սուլթանության արտաքին գործերի նախարարի հետ

Արտաքին գործերի նախարարության ղեկավար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Օմանի սուլթանության արտաքին գործերի նախարար Սաիդբադր Ալբուսաիդի հետ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը դրական են գնահատել Վրաստանի և Օմանի միջև աճող երկկողմ հարաբերությունները։

Վրացական կողմն ընդգծել է Ծոցի երկրների հետ Վրաստանի հաջող համագործակցությունը։ Հատկապես նշվել են հարաբերությունները տնտեսության և զբոսաշրջության ոլորտում։

Կողմերը նշել են, որ կարևոր է ուղիղ օդային չվերթների վերականգնումը, ինչը կնպաստի երկու ուղղություններով զբոսաշրջային հոսքերի աճին։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը։