Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Օլիվեր Վարհեյի հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Օլիվեր Վարհեյի հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի հետ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված 12 հանձնարարականների կատարմանը։

«Նախարարը եվրահանձնակատարին տեղեկացրել է Գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելիի այցի ընթացքում սահմանված առաջնահերթությունների կատարման ուղղությամբ վրացական կողմի կատարած աշխատանքի մասին և ևս մեկ անգամ նշել, որ երկիրը կապահովի հետագա առաջընթացն այս ուղղությամբ այնքան, որքան հնարավոր է:

Եվրահանձնակատարը ողջունել է վրացական կողմի ջանքերը, հատկապես հանձնարարականների կատարման ուղղությամբ վերջին շրջանում ձեռնարկված քայլերը և պատրաստակամություն հայտնել շարունակել սերտ համակարգումը Վրաստանի կառավարության հետ»,- ասվում է ԱԳՆ-ում։