Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Օլիվեր Վարհեի հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Օլիվեր Վարհեի հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Ընդլայնման և Արևելյան գործընկերության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեի հետ։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովին՝ ընդլայնման վերաբերյալ զեկույցի և այսօրվա որոշման համար, որը պատմական է և բեկումնային է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին։

«Իլիա Դարչիաշվիլին ընդգծել է Եվրահանձնաժողովի թիմի աջակցությունն այն առաջընթացին, որին Վրաստանը հասել է եվրաինտեգրման ճանապարհին, հատկապես՝ 12 հանձնարարականների կատարման առումով։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում սերտորեն համագործակցել Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման ուղղությամբ։ Նախարարը Եվրահանձնակատարին հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը, և տարեվերջին Վրաստանը ևս մեկ վճռական քայլ կանի Եվրամիությանն անդամակցելու և պաշտոնապես դառնալու Եվրոպական անդամակցության թեկնածու երկիր»,- ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։