Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Մալայզիայի խորհրդարանի վերին պալատի փոխնախագահի հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Մալայզիայի խորհրդարանի վերին պալատի փոխնախագահի հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպում է ունեցել Մալայզիայի խորհրդարանի Վերին պալատի (Սենատի) փոխնախագահ Դաթուկ Նուր Ջազլան Բին Տար Շրի Մոհամեդի և նրան ուղեկցող պատվիրակության հետ։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների ընթացիկ հարցեր, քննարկել համագործակցության հետագա առաջնահերթ ուղղությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսության, առևտրի, զբոսաշրջության, կրթության և մարդկանց միջև շփումների ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարներին։

«Հանդիպման ընթացքում Իլիա Դարչիաշվիլին մալազիական կողմին տեղեկատվություն է տրամադրել Վրաստանի տնտեսական ներուժի, ներդրումային միջավայրի, ինչպես նաև տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում հնարավորությունների մասին։ Մալայզիայի պատվիրակության ղեկավարը հաստատել է իր երկրի շահագրգռվածությունը Վրաստանի հետ տարբեր ոլորտներում արդյունքի վրա հիմնված համագործակցության զարգացման հարցում։

Ընդգծվել է երկրների միջև քաղաքական երկխոսության շարունակման կարևորությունը և Մալազիայի հետ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի հետագա ազատականացման հնարավորությունները»,- ասվում է ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նրանց տվյալներով՝ Իլիա Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել մալայզիական կողմին՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար։