Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Կանադայի դեսպանին
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Կանադայի դեսպանին

Հանդիպում է կայացել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի և Վրաստանում Կանադայի դեսպան (նստավայրը՝ Անկարա) Քևին Համիլթոնի միջև։

Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների հարցերի լայն շրջանակ։ Գործակալության տվյալներով՝ հատուկ ուշադրություն է դարձվել բազմակողմ ձևաչափերով համագործակցության խորացման հեռանկարներին։

«Հանդիպման ընթացքում դեսպան Քևին Հեմիլթոնը ևս մեկ անգամ հաստատել է Կանադայի անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան ինտեգրմանը։ Կողմերը հաստատել են երկրների միջև արդյունավետ համագործակցությունը շարունակելու և էլ ավելի խորացնելու իրենց ցանկությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։